Եթե պետանվտանգության մասին տեղեկատվությունը որևէ մեկը իր չաթում է գրում, չեղավ որ իր անձնականն է. Հովհաննիսյան

«Կոնկրետ գործի շրջանակներում հայտնաբերվել են տեղեկատվություններ, որոնք կապ ունեն պետական անվտանգության հետ»:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի հետ կապված միջադեպին:

«Քանի որ տվյալ կառույցը ենթակա է վարչապետին, պարտավոր է եղել զեկուցել վարչապետին այդ տեղեկատվությունները, որոնցում առկա են եղել հիմնավոր փաստեր՝ սիստեմատիկ կերպով տարբեր տեսակի տեղեկատվությունների արտահոսքեր կազմակերպելու մասին: Խոսքը ընդհանրապես մարդկանց անձնական կյանք մտնելու մասին չէ, էլի եմ կրկնում՝ գործի շրջանակներում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք կապ են ունեցել պետական անվտանգության հետ: Հիմա եթե պետական անվտանգության մասին տեղեկատվությունը որևէ մեկը իր անձնական չաթում է գրում, չեղավ որ դա իր անձնական տեղեկատվությունն է»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում