Վերին Լարսի անցակետում սպասում է մոտ 1200 հայկական բեռնատար

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է մոտ 1 200 հայկական բեռնատար։

Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4292 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 1194-ը հայկական են։

Կիսվել սոց․ ցանցերում