Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի երեկոյան Ռոսիյսկի գյուղի թիվ 94-Ֆ դպրոցում։ Վիճաբանության ժամանակ աշակերտներից մեկը դանակով հարվածել է մյուս աշակերտներին։
Տարածաշրջանային օպերատիվ ծառայություններից հայտնում են, որ վիրավորվել են 13-15 տարեկան հինգ դեռահաս։ Նրանցից երեքը դանակահարված են։ Երկու հոգու վիճակը միջին ծանրության է, ևս երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։
Կրասնոդարի մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանները դեպքի վայրից հարձակվողին բերման են ենթարկե։ Ուսումնական հաստատություն է ուղարկվել քննչական խումբ, դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
