Թերապևտ Հիլարի Ջոնսը ծխելն անվանել է սրտի առողջության վատթարագույն սովորությունը։ Այս մասին նա հայտարարել է Instagram-ի Healthspan ընկերության էջում:
Խոսելով սրտի աշխատանքի պահպանման մեթոդների մասին՝ Ջոնսը կոչ է արել թողնել ծխելը։ Նա հավելել է, որ իր սիրտը բառացիորեն ատում է այս սովորությունը։
Բժիշկը նաև նշել է, որ շատ կարևոր է պահպանել առողջ քաշը և կանոնավոր մարզվելը։ Նա բացատրել է, որ սրտի մկանները պետք է մարզվեն։ Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել վերահսկել խոլեստերինի մակարդակը, քանի որ ավելորդ խոլեստերինը կարող է հանգեցնել նաև սրտի խնդիրների։
