Դшմասկոսում տապալել են նախագահի հոր՝ Հшֆեզ ալ-Ասшդ արձանը. տեսանյութ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ամբոխը տապալել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի արձանը։ Այն բանից հետո, երբ սիրիական այլ քաղաքներ անցել են հակակառավարական ուժերի վերահսկողության տակ, այնտեղ քանդվել են նաև Ասադի հուշարձանները։

Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավման և Ասադի կառավարության տապալման մասին։

Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է զոհված լինել ավիավթարի հետևանքով: Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական բանակի երկու սպաների, հայտնել էր, որ նախագահի ինքնաթիռը գնացել է անհայտ ուղղությամբ:

https://t.me/lragroghcom/1498

Կիսվել սոց․ ցանցերում