WhatsApp մեսենջերն օգտատերերին թույլ է տվել HD որակով տեսանյութեր ուղարկել։ Նախկինում մեսենջերում տեսանյութերի ստանդարտ լուծաչափը 864×480 էր, սակայն այժմ օգտատերերը կարող են ուղարկել մինչև 1280×720 լուծաչափով տեսանյութեր:
HD որակով տեսանյութ ուղարկելու համար հաղորդագրություն ուղարկելիս պետք է սեղմել էկրանի վերևի HD պատկերակի վրա:
Չաթում բարձրորակ տեսանյութերը ներքևի ձախ անկյունում կնշվեն HD: Օգտատերերը կկարողանան ընտրել՝ ներբեռնել տեսանյութը բարձր, թե ցածր որակով։ WhatsApp-ը նախկինում թույլ էր տալիս ուղարկել HD լուսանկարներ:
