Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել, այդ մասին տեղեկանում ենք flightradar կայքից։ Ըստ կայքում հրապարակված տեղեկության՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպքի Բաքու մեկնող ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ թռիչք եղել է՝ նշելով, որ միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է։ «Նմանատիպ չվերթներ տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում Բաքվից- Երևան և հակառակ ուղղություններով իրականացվել են»,- փոխանցեց նա՝ չմանրամասնելով, թե քանի նման չվերթ է իրականցվել։ «Զվարթնոց»-ից նաև չնշեցին, թե որ միջազգային կազմակերպությունն է Բաքու- Երևան և Երևան- Բաքու չարտերային չվերթներ իրականացրել։ Մանյա Պողոսյան
Երևանից դեպի Բшքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
