Ձյան տեղումներ, մերկասառույց, մառախուղ, փակ և դժվարանցանելի հատվածեր. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի դրությամբ, Սիսիանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ախուրյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ;

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Փրկարար ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Դժվարանացանելի են Արագածոտնի մարզի ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Ախուրյանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Դիլիջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Արարատի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։

Կիսվել սոց․ ցանցերում