ՌԴ-ն կողմ է հայ-шդրբեջшնական սшհմшնի շուտափույթ սшհմшնազատմանը, Բшքпւ-Երևան կապերի զարգացմանը. Գшլուզին

Ռուսաստանն անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը կյացել է Մոսկվայում։

Վերջինս նշել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարևորությունը։

«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու, խաղաղության պայմանագրի կնքման, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակիցը: Մենք նաև հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև նոր հիմքերի վրա կապերի համակողմանի զարգացման օգտին»,- եզրափակել է Գալուզինը:

Աղբյուր

Կիսվել սոց․ ցանցերում