Նորատուսցի տղամարդու մեքենայում шպօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է բերել Վարդենիսից վերադառնալու ճանապարհին՝ անծանոթ անձից: Ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ տոպրակներում առկա է 111 սիգ՝ ընդհանուր 40 կգ-ից ավելի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Հիշեցնենք, որ ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/840860.html?fbclid=IwY2xjawHI54dleHRuA2FlbQIxMQABHaDbj8YgyXs4SLGuK1i1BpIh66oL4QzkO6VvOzFBXbO7VUIv7W7rJscifg_aem_QTW_SEecFukds8XqbXdoTw

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում