Պпւտինն այսօր չի նախատեսում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. Պեսկпվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում դեկտեմբերի 13-ին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր առավոտյան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Այսօր առանձին հանդիպումներ նախատեսված չեն, այնտեղ աշխատանքն ընթանում է  վարչապետների ծրագրով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Միջկառավարական խորհուրդը կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներից։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախագահելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում