Աղի մասին օրինագծի դեմ Հայաստանում ագրեսիվ ու լայնամասշտաբ արշավ սկսվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հայաստանում մենք օգտագործում ենք կրկնակի չափով աղ, լուրջ քայլեր պետք է ձեռնարկել»,- ասաց նախարարը։
Ավանեսյանը նշեց, որ աշխատում են հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակ։ Նրա խոսքով՝ հանրային սննդի օբյեկտները կառուցողական են մոտենում հարցին։
Այս պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։
Ըստ նախագծի՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնել՝ առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում՝ տնտեսվարողը կտուգանվի։
