Որն է դшջվածքների գլխավոր վտшնգը

Բրիտանական առողջապահության ազգային ծառայության գիտնականները հայտնաբերել են, որ մաշկի արտաքին շերտի վնասումը կարող է հանգեցնել լուրջ բորբոքումների: Այս մասին գրում է BMJ Case Reports պարբերականը։

Մասնագետներն այս եզրահանգմանն են եկել՝ ուսումնասիրելով 31-ամյա շոտլանդուհու մոտ ծնկի շրջանում արված դաջվածքը:

Բանն այն է, որ կնոջ մոտ այդ հատվածում ուժեղ ցավեր էին սկսվել այն բանից հետո, երբ նա թոքերի փոխպատվաստումից հետո մեծ քանակությամբ հակաբիոտիկներ էր ընդունել:

Հետազոտության ընթացքում պարզվել էր, որ կնոջ իմունային համակարգը խիստ թուլացել է, որի հետևանքով դաջվածքի ներկի մասնիկները սկսել են տարածվել հարակից հյուսվածքների մեջ և ուժեղ ցավեր առաջացրել ոտքերի շրջանում։

Մինչ այդ էլ գիտնականներն ահազանգում էին, որ դաջվածքի ներկը կարող է ավշային անոթների խցանում առաջացնել։

Կիսվել սոց․ ցանցերում