Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը։

Ավելի վաղ այդ անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվել էր Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Մարդատար տրանսպորտի և ավտոբուսների համար երթևեկությունը թույլատրվել է դեկտեմբերի 14-ին ՝ Երևանի ժամանակով 12:30-ից:

Կիսվել սոց․ ցանցերում