ԱՄՆ-ի կալիֆոռնիական ափին հզոր փոթորիկ է մոլեգնել, ինչի հետևանքով ավտոմեքենաներ են շրջվել, ծառեր են արմատախիլ եղել, էլեկտրականության անջատումներ են գրանցվել։ Հաղորդվում է, առանց լույսի է մնացել ավելի քան 200 հազար մարդ։ Տասնյակ հազարավոր մարդիկ մինչև հիմա հոսանք չունեն: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Պտտահողմ՝ Սան Ֆրանցիսկոյում. ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել
