Խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողնել, մեկ ամիս ոչ մի մեկնաբանություն չեմ տալու. ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան

«Խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողնել: Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս։ Ես հայտարարել եմ, որ առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու»,- ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի, եթե Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ որոշել է մեկ ամիս լռել, նա պատասխանեց. «Այդպես եմ որոշել ես։ Ցտեսություն»:

Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ  մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, որի պատճառը Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած զարգացումներն են: Սակայն այդ հայտարարությունից  ժամեր անց նա նոր հայտարարություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նախորդ հայտարարությունը «համարում է սխալ և էմոցիոնալ», շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ։  Չնայած երկրորդ հայտարարությանը, նա հեռացվեց  ՔՊ խմբակցությունից։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում