Ցпւկերբերգի ոսկե շղթան աճուրդում վաճառվել է իրական արժեքից մոտ 100 անգամ թանկ

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վերջերս ոճայինի փոփոխություններ է կատարել:

Նրան կարեի է տեսնել ավելի երկար, գանգուր մազերով և արծաթյա կամ ոսկե շղթաներով։

Tiltify հարթակը աճուրդի է հանել Ցուկերբերգի «ոսկե շղթաներից մեկը, որը նա կրել էր նոր ոճը փորձարկելու առաջին օրերին»։

Թեև շղթայի շուկայական արժեքն ընդամենը 425 դոլար է, այն, ի վերջո, վաճառվել է 40 հազար 500 դոլարով՝ մոտ 100 անգամ ավելի, քան սկզբնական գինը: Ցուկերբերգն այն կրել է միայն մեկ անգամ: Մեկնարկային գինն աճուրդում եղել է 2500 դոլար, այնուհետ շարունակաբար աճել:

«Այս խորհրդանշական շղթայի հետ դուք կստանաք նաև դրա իսկությունը հավաստող վկայագիր՝ անձնական տեսանյութի տեսքով հենց ոսկե շղթայի սեփականատեր Մարկ Ցուկերբերգից»,- ասվում է աճուրդի էջում։

Կիսվել սոց․ ցանցերում