Արփի Գաբրիելյանը այն դերասանուհիներից մեկն է, ով պարբերաբար հայտնվում է հանրության քննարկումների, երբեմն էլ՝ քննադատությունների կենտրոնում։ Արփիի հանդեպ հետաքրքրությունն առավել մեծացավ Միհրան Ծառուկյանի հետ ամուսնությունից հետո ու թեև դերասանուհու սոցիալական էջերում բազմաթիվ են ընտանեկան հրապարակումները, այնուամենայնիվ նա վերջերս է սկսել առավել շատ խոսել անձնականի մասին:

Օրերս զույգը նշում էր իրենց միության 5 տարին.

«Սեր, որն ավելի է մեծանում  յուրաքանչյուր տարի»,- համատեղ հրապարակմանը կից գրել է դերասանուհին:

Նշենք, որ զույգը մեծացնում է իրենց որդուն`Ռոբին: