Բիթքոինի փոխարժեքը կրկին գերազանցել է առավելագույն ռեկորդը

Դեկտեմբերի 16-ի երեկոյան Bitcoin-ի (BTC) փոխարժեքը թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ բարձրանալով107 հազար դոլարից:

Կրիպտոարժույթի գինը ամերիկյան Coinbase բորսայում հասել է 107 հազար 857 դոլարի, իսկ Binance-ում` 107 հազար 793-ի:

Բիթքոինի արժեքը նոր ռեկորդներ է գրանցում այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ ռազմավարական բիթքոինի պահուստ ստեղծելու պլանները՝ խթանելով կրիպտոներդրողների խանդավառությունը, հայտնում է Reuters-ը։

Հրատարակության տեսահաղորդագրության մեջ ասվում է, որ վերլուծաբանների կարծիքով բիթքոինի հաջորդ թիրախը 110 հազար դոլարն է:

Կիսվել սոց․ ցանցերում