Հանդիպել են Իրանի և Թпւրքիայի ԱԳ նախարարները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Եգիպտոսում D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում:

Այս մասին հայտնում է IRNA–ն:

Հանդիպմանն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել D-8-ի ղեկավարների 11-րդ հանդիպման օրակարգային հարցերի շուրջ:

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա:

Կիսվել սոց․ ցանցերում