CՕVID-19-ի բուժման համար հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտոնապես չեղարկվել է

COVID-19-ի բուժման համար հիդրօքսիքլորոքինի օգտագործման վերաբերյալ հետազոտությունը պաշտոնապես հետ է կանչվել գիտական ամսագրից՝ վիճահարույց հրապարակումից մի քանի տարի անց:

Եվրանյուզը գրում է, որ հոդվածի հեղինակներից է ֆրանսիացի բժիշկ Դիդյե Ռաուլը, ով ներկայացրել էր այն որպես COVID-19-ի բուժման դեղամիջոց և այդ ժամանակվանից զրկվել է բժշկական գործունեությունից:

Elsevier հրատարակչությունը, որը պատկանում է International Journal of Antimicrobial Agents-ին, հայտարարել է, որ մտահոգություններ են առաջացել հոդվածում «էթիկական չափանիշների և մարդկանց մասնակցությամբ  հետազոտությունների պատշաճ անցկացման վերաբերյալ»:
2020 թվականի հրապարակումը հետ կանչող հայտարարությունը կասկածներ է առաջացրել հոդվածի «մեթոդաբանության և եզրակացությունների» վերաբերյալ։

Հետաքննությունը, որը հանգեցրել է հոդվածի հերքմանը, իրականացվել է անկախ խորհրդատու բժիշկ Ջիմ Գրեյի մասնակցությամբ, ով մասնագիտացած է մանրէաբանության մեջ։

Հրապարակումը չեղարկելը նշանակում է, որ հոդվածը համարվում է սխալ և անվստահելի և չպետք է օգտագործվի որպես հղում հետագա հետազոտությունների համար:

«Ամսագիրը չի կարող պարզել, թե արդյոք բոլոր հիվանդները կարողացել են ժամանակին մասնակցել հետազոտությանը, որպեսզի վերլուծեն տվյալները և ներառեն դրանք ձեռագրի մեջ», — ասվում է վերանայման գրառման մեջ:

Գրառման մեջ նաև ասվում է, որ չեն կարողացել որոշել, թե արդյոք հիվանդները համաձայնել են ընդունել ազիտրոմիցին՝ հակաբիոտիկ, որն, ըստ արձանագրության, պահանջվում էր օգտագործել հիդրօքսիքլորոքինի հետ:

Հատկանշական է, որ հոդվածի 18 հեղինակներից երեքը կապ են հաստատել ամսագրի հետ՝ արդյունքների ներկայացման և մեկնաբանման վերաբերյալ և նշել, որ «այլևս չեն ցանկանում իրենց անունները կապել հոդվածի հետ»:

Հիդրօքսիքլորոքինը դեղամիջոց է, որն օգտագործվում է հիմնականում մալարիայի բուժման և կանխարգելման, ինչպես նաև որոշ այլ հիվանդությունների բուժման համար:

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում