Դեմ եմ հարկերի բարձրացմանը. մեկ էլ տեսաք ՝ ժողովուրդը կանգնեց ու ասաց՝ Էրդпղш՛ն, արի՛ ու մեզ փրկիր

Դեմ եմ հարկերի բարձրացմանը
Ես դեմ եմ հարկերի բարձրացմանը, հետևաբար դեմ եմ նաև ապրանքների և ծառայություների թանկացմանը։ Ես չեմ ցանկանում, որ իմ հարկերով պարգեւավճար ստանան ու գերթանկարժեք մեքենաներ վարեն պաշտոնյաներն ու ԱԺ պատգամավորները։ Թող պարգեւավճարները նվազեցնեն ու ծառայողական մեքենաների թիվը կրճատեն, հարկային լրացուցիչ բեռ չբերեն, փաթաթեն հասարակության վզին, արտադրողը, գործարարը ստիպված չլինեն բարձրացնել իրենց ապրանքների գները։ Չէ՞ որ, այդ դեպքում կառաջանա ճգնաժամ, ու մեր ժողովուրդը պետք է հետեւություններ անի, թե ինչ է սպասվում իրեն, մտածի, թե ինչպես է լուծելու իր կենցաղային տարրական խնդիրները։
Թող իշխանությունով, ընդդիմությունով մտածեն, թե ինչ են անում, մեկ էլ տեսաք՝ ժողովուրդը կանգնեց ու ասաց՝ Էրդողա՛ն, արի՛ ու մեզ փրկիր։ Բա չե՞ք ամաչի այդ ժամանակ։ Սպասո՞ւմ եք, որ հասնենք այդ օրվան։
Աղբյուր ՝

Կիսվել սոց․ ցանցերում