ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մասկը չի կարող նախագահ դառնալ, քանի որ ԱՄՆ-ում չի ծնվել:
«Խաբեություններից մեկը, որն այժմ պտտվում է, այն է՝ իբր ես նախագահությունը հանձնել եմ Իլոն Մասկին: Ոչ, դա տեղի չի ունենա: Մասկը չի պատրաստվում զբաղեցնել նախագահի պաշտոնը․ նա նախագահ չի լինելու։ Սա ես կարող եմ ձեզ ասել: Ես ապահով եմ: Գիտե՞ք՝ ինչու չի կարող: Նա այս երկրում չի ծնվել»,- ասել Է նա։
