Հшլեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծшռայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց

2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա հյուպատոսական ծառայություններ կիրականացնի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում։

Ինչպես հայտնել են Հալեպում ՀՀ հյուպատոսության մամուլի ծառայությունից, կիրականացվի վերջին շրջանում երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում:

«Հունվարի 2-ին հյուպատոսությունը ծառայություն կիրականացնի Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում