Թուրքիшն Հшլեպում հյուպատոսություն կբացի

Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Մենք վերաբացել ենք մեր դեսպանատունը Դամասկոսում և շուտով կբացենք մեր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Տեսնում ենք, որ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը շատ լավ է ղեկավարել գործընթացը, և նրա չափավորությունն ու կառուցողականությունը գնահատվել են։

Մենք կաջակցենք Սիրիային ամեն ինչում. «Այն, ինչ նրան անհրաժեշտ կլինի. էներգիայից մինչև կրթություն և առողջապահություն, անվտանգությունից մինչև առևտուր, մենք կօգնենք նոր իշխանություններին, որպեսզի Սիրիան վերականգնվի, ուժեղացնի իր կարողությունները և թույլ տա, որ պետական ​​կառույցները կրկին կատարեն իրենց հիմնական գործառույթները»,-ասել է  Էրդողանը Խորհրդարանում ելույթ ունենալով  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության առջև։

Անդրադառնալով ՄԱԿ-ի տվյալներին՝ Ալիևը նշել է, որ նախորդ իշխանությունների գործողությունների և Սիրիայում պատերազմի պատճառած ավերածությունների ընդհանուր արժեքը մոտենում է 500 միլիարդ դոլարի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Սիրայի ընդդիմադիր ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում գործեցին Սիրիայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ՝ Գրավելով հալեպը ևմի շարք այլքաղաքներ, իսկ դեկտեմբերի 7-ին մտան Սիրիայի մայրաքաղաք դամասկոս, որը լքել էին կառավարական զորքերը, իսկ բաշար Ասադը ապաստան գտավ ՌԴ-ում։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում