«Ե՞րբ ես վերադարձնելու պետությանը, օրինակ՝ Ջերմուկի տարածքները կամ Իշխшնասարը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանից ավելի մեծ տարածք Ադրբեջանին հանձնած Նիկոլ Անհողը հպարտանում է Երևանում ինչ-որ հողակտոր պետությանը վերադարձնելու փաստով։
Նիկոլ Անհողը, ում կառավարման տարիներին մենք կորցրեցին Արցախը և Հայաստանից՝ Երևանից ավելի մեծ տարածք, առանց ամոթի իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, թե «… պետությանն են վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասարակական տարածքը և հողամասը՝ 3.8 միլիարդ դրամ մոտարվոր արժեքով»։
Հիշեցնեմ, որ Նիկոլի կառավարման տարիներին Ադրբեջանը Հայաստանից գրավել է Սոթք-Խոզնավար հատվածը, Ներքին Հանդի, Տեղ գյուղի և Ջերմուկի տարածքները, Իշխանասարը և Սև լճի մեր հատվածը, որոնք Երևանից ավելի մեծ տարածք են կազմում։ Ավելին, ստախոս Նիկոլը բերքաբերցիներին խոստացել էր Կիրանցի և Ոսկեպարի հողերը Ալիևին նվիրելուց հետ վերադարձնել Բերքաբեր գյուղի 900 հեկտար տարածքը, որը չի կատարել։
Հայաստանի ԱՆԳԻՆ տարածքները Ադրբեջանին նվիրած Նիկոլ Անհողը հպարտանում է 3,8 միլիարդ դրամանոց ինչ-որ հողակտորի վերադարձով պետությանը։
Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու պետությանը, օրինակ՝ Ջերմուկի տարածքները կամ Իշխանասարը, թե դա քո նման դավաճանի համար առոչինչ են և դրանով քեզ երկրպագողներին չես խաբի ու մանիպուլացնի»։

***

Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ ստորև․ «Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով»:

 

Աղբյուրը՝

http://asekose.am/am/post/erb-es-veradarcnelou-petoutyane—orinak-jermouki-taracqnere-kam-isxanasare-gagik-hambaryan?fbclid=IwY2xjawHkxERleHRuA2FlbQIxMQABHVHPSutEYeBrNYesXBFqOCfeV7YBR8PA-OKWhGH836sE7GwnKguWVdsr7w_aem__j5OU7EiZ6X_ykYfonh0pQ

Կիսվել սոց․ ցանցերում