Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ժամանակավոր սшհմանափակումներ են մտցվել

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր ժամը 07:45-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Օդանավակայանը ժամանակավորապես ավիաչվերթեր չի ընդունում և չի ուղարկում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում