Թпւրքիան ռшզմածովային զпրավարժություն է անցկացնում

Հունվարի 7-ին Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիան մեկնարկել է «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների, զորավարժությունը տևելու է 10 օր: Դրանում ներգրավված են 90 նավ և 50 օդային տեխնիկա:

Թուրքիայի ռազմածովային շտաբի պետ կոնտր-ծովակալ Քենան Քաան Թյուրքքանը նշել է, որ զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունների ծրագրի համաձայն՝ այն որակելով ռամզածովային ուժերի հրամանատարության կողմից իրականացվող իրական վարժանք:

Կիսվել սոց․ ցանցերում