«Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի, և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների ֆոնին, տեղական առողջապահական մարմիններն ասում են, որ դրանց մասշտաբն ու ինտենսիվությունը մնում են ավելի ցածր, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ», — նշել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն:
Ի՞նչ է մարդու մետապնևմովիրուսը #HMPV— այն հարուցիչը, որը ներկայումս շրջանառավում է Չինաստանից եկող լուրերում:
Այն բավականին տարածված շնչառական վիրուս է, որը սովորաբար առաջացնում է համեմատաբար մեղմ ախտանշաններ, ինչպիսիք են հազը, ջերմությունը, քթից արտադրությունը և շնչառական խզզոցները:
Այնուամենայնիվ, ծանր դեպքերը կարող են հանգեցնել թոքաբորբի, հատկապես նորածինների, տարեցների և քրոնիկ հիվանդություններով անձանց մոտ:
Հետևեք վարակի վերահսկման պարզ միջոցներին, որոնք կիրառելի են մի շարք շնչառական հիվանդությունների դեպքում՝
- մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ
- դիմակ կրեք մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում
- հազալիս և փռշտալիս անձեռոցիկով կամ արմունկով ծածկեք բերանը
- պարբերաբար լվացեք ձեռքերը և մաքրեք մակերեսները:
