Ալմաթի-Անթալիա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում

Ալմաթի-Անթալիա չվերթի Air Astana ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով  հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքի օդանավակայանում։

Այս մասին հայտնում է Kazinform լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերությանը։

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ չվերթը կմեկնարկի հունվարի 9-ի առավոտյան՝ ժամը 9:20-ին, քանի որ առկա է Ալմաթիից պահեստամասերի առաքման անհրաժեշտություն:

Ուղևորները տեղափոխվել են հյուրանոցներ և ապահովվել սննդով։

Կիսվել սոց․ ցանցերում