«Ոսկե գլոբուսի» 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2025 թվականի հունվարի 5-ին, Լոս Անջելեսում։ Այն առաջին անգամ վարել է Նիկի Գլեյզերը։
Ամենաշատ մրցանակների արժանացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» ֆիլմը. ստացել է 4 մրցանակ: Այն ներառված է եղել տասը անվանակարգում։
Ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում։ Ճանաչվել է նաև լավագույն օտարալեզու ֆիլմ:
«Լավագույն կին դերասան» անվանակարգում հաղթել է ֆիլմի դերակատար Զոի Սալդանան, «Լավագույն երգ» անվանակարգում՝ «Էլ Մալ» երգը:
Դեմի Մուրն իր 45-ամյա կարիերայի ընթացքում առաջին արձանիկը ստացել է «Կին դերասան, կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում՝ «Սուբստանցիա» ֆիլմի համար:
Բրեդի Քորբեթը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, նրա «Բրուտալիստ» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա ֆիլմ» և «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգերում։
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Հոսք»-ը, որը 2024-ին ցուցադրվել է Երևանում «ՌեԱնիմանիա» փառատոնին:

Հաղթողների ցուցակը.
Ֆիլմեր
- Լավագույն ֆիլմ — դրամա՝ Brutalist
- Լավագույն ֆիլմ — կատակերգություն/մյուզիքլ՝ «Էմիլիա Պերես»
- Լավագույն ռեժիսոր՝ Բրեդի Քորբեթ — «Բրուտալիստ»
- Լավագույն դերասան — դրամա՝ Էդրիեն Բրոուդի — «Բրուտալիստ»
- Լավագույն դերասանուհի — դրամա՝ Ֆերնանդա Տորես — «Ես դեռ այստեղ եմ»
- Լավագույն դերասան — կատակերգություն/մյուզիքլ՝ Սեբաստիան Սթեն — A Different Man
- Լավագույն դերասանուհի — կատակերգություն/մյուզիքլ՝ Դեմի Մուր — «Սուբստանցիա»
- Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Կիրան Կալկին — «Իսկական ցավ»:
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Զոի Սալդանա — «Էմիլիա Պերես»
- Լավագույն սցենար՝ Փիթեր Ստրաուգան — Conclav
- Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Էմիլիա Պերես» — Ֆրանսիա։
- Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Current
Անվանակարգերում հաղթողների ցանկը կարող եք տեսնել այստեղ։
