Հաջորդ շաբաթ ՀՀ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, մերկասառույց

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Հունվարի 10-11-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին սպասվում են տեղումներ։

Կիսվել սոց․ ցանցերում