Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում վրացական համարանիշներով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով երկաթե արգելապատնեշներից մի քանիսը կոտրվել է, մի մասն էլ հայտնվել է մեքենայի մեջ:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ․ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
