Իմ այրվող տունը նման էր Դրեզդենին. Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է

Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է: Ամերիկացի դերասանն իր այրված տունը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված Դրեզդենի հետ։

«Գիտեք, ես երբեք չեմ տեսել նման ամբողջական ավերածություն: Իմ տունը նման էր Դրեզդենին»,- ասել է Գիբսոնը NewsNation-ին:

Դերասանի խոսքով՝ հրդեհի պահին ինքը գտնվել է Օսթինում (Տեխաս), որտեղ մասնակցել է հայտնի ամերիկացի կատակերգու Ջո Ռոգանի փոդքասթին՝ կատակելով, թե իր հավերը փրկվել են հրդեհից և տապակած չեն դարձել:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ հազարավոր շինություններ կլանած անտառային հրդեհներն այժմ մոտենում են Քարդաշյան-Ջեներ ընտանիքի՝ Hidden Hills և Calabasas շրջաններում գտնվող առանձնատներին:

Կիսվել սոց․ ցանցերում