Մեքսիկայի ծոցի վրայով թռչող ինքնաթիռները ստիպված էին խուսափել SpaceX Starship հրթիռի ընկնող բեկորներից
Reuters-ի հաղորդմամբ՝ տասնյակ ավիաընկերություններ փոխել են իրենց երթուղիները։ Հրթիռն իր փորձնական թռիչքի ընթացքում չկարողացավ հասնել անհրաժեշտ բարձրության և պայթեց երկնքում։ Սակայն Super Heavy հրթիռային արագացուցիչը հաջողությամբ վերադարձավ մեկնարկային հարթակ։
Ընկերությունում հայտնել են, որ վթարը հնարավոր է տեղի է ունեցել թթվածնի կամ վառելիքի արտահոսքի պատճառով։ Պայթյունը տեղի է ունեցել մեկնարկից մոտ ութ ու կես րոպե անց, իսկ հրթիռի բեկորները լուսավորել են Մեքսիկայի ծոցի և Կարիբյան ծովի երկինքը։
Starship-ը պետք է ուղեծիր դուրս բերեր բեռ, որը պետք է կրկնօրինակեր 10 արդիականացված Starlink արբանյակ։
Տեսանյութ ՝ https://t.me/lragroghcom/1569
