Սյունիքում բեռնատար է հրդեհվել

Հունվարի 20-ին՝ ժամը 02:42-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բեռնատար է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 05:07-ին: Այրվել է «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Տ․):

Կիսվել սոց․ ցանցերում