Սիսիանում տղամարդը նռնшկ է նետել բնակչի տան ուղղությամբ. տեղի է ունեցել պшյթյուն

Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Պարեկները սահմանազատել են տարածքը:  Ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կոտրված ապակիներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները  պարզել են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն:

Կայքի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է: Վերջինի նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված:

Կիսվել սոց․ ցանցերում