Փոխանցումով եւ թեկուզ առձեռն եկած, բայց պայմանագրած բոլոր փողերը գրում եք եկամուտ

Ժողովուրդ ջան, պետական պաշտոնյաները ինչքան ջանում են հասկանալի մեկնաբանել եկամուտների հայտարարագրման բարդությունները ու հեշտանքները, գնալով ավելի են խրվում մի մանվածապատ պատմության մեջ, որը պարզ ասած հնչում է այսպես.
1. Փոխանցումով եւ թեկուզ առձեռն եկած, բայց պայմանագրած բոլոր փողերը գրում եք եկամուտ (մանավանդ այդ տվյալները ավտոմատ հավաքվում են հայտարարագրման բազայում):
2. Բոլոր անհասկանալի դեպքերում հայտարարում եք կամ որպես ստացված պարտք կամ որպես պարտքի վերադարձ:
Բայց դե ուղիղ ասելը, ոնց որ պետականաշինարարական չի ստացվի, ու տառապում են բացատրելով:
Գնացեք շիշիկ արեք, ատամներդ լվացեք, դեղերդ խմեք՝ քնեք, կամ գառ հաշվեք մինչեւ կլուսանա:
վարաքուր
Աղբյուր ՝

Կիսվել սոց․ ցանցերում