ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Տիգրան Քեոսայանի կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ Քեոսայան կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ:
