Ռпւբիոն կարգադրել է անհապաղ սառեցնել արտասահմանյան օգնության գրեթե բոլոր ծրագրերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել է անհապաղ 90 օրով սառեցնել արտասահմանյան օգնության գրեթե բոլոր ծրագրերը։

Այս մասին գրում է Politico-ն։«Պետդեպարտամենտի պաշտոնյաներին ցնցած հրամանը, ըստ երևույթին, վերաբերում է Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորմանը»,- ասվում է հրատարակության մեջ։

Պետքարտուղարության ներկայիս պաշտոնյան և Բայդենի վարչակազմի երկու նախկին պաշտոնյաներ հրապարակմանը ասել են, որ կասեցումը, հավանաբար, ուղղված է առանցքային դաշնակիցների օգնության դադարեցմանը, ինչպիսիք են Ուկրաինան, Հորդանանը և Թայվանը:

Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ Եգիպտոսի և Իսրայելի արտաքին ռազմական ֆինանսավորումը շարունակվելու է։

Կիսվել սոց․ ցանցերում