Մпսկվայի դատախազությունը քրեական հետшպնդում է հարուցել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ

Մոսկվայի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ:

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:

Որպես պատճառ նշվում է բլոգերի հարցազրույցը, որի ժամանակ, Մարկարյանն իբր կոչ է արել անօդաչու սարքերով հարձակվել Ռուսաստանի վրա:

Դատախազությունն իր նյութերը փոխանցել է քննչական մարմիններին՝ ահաբեկչության հրապարակային կոչերի հիմքով քրեական գործ հարուցելու համար:

«Осторожно, Москва»-ն տեղեկացրել է, որ բլոգեր Դմիտրի Լարինի հետ հինգ ժամ տևած հարցազրույցի մի հատվածում Մարկարյանը խոսել է ուկրաինական բանակին նվիրատվությունների և անօդաչու սարքեր օգտագործելու հնարավորության մասին։

Կիսվել սոց․ ցանցերում