ԹՐԱՄՓԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՐԵԼ

ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի կենտրոնում նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Ցուցարարները արգելափակել են երթեւեկությունը 101-րդ ավստոստրադայում եւ հարակից փողոցներում, պարզելով միգրացիոն հսկողության խստացման դեմ ուղղված պաստառներ։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ միջոցառումը թույլատրված չի եղել, իսկ այն, որ ցուցարարները ունեցել են թույլտվություն, հաստատված չէ։

Ցուցարարները վանկարկել են Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ։ Ժամանակավոր արգելափակումից հետո, ավտոստրադայում երթեւեկությունը վերկանգնվել է կարճ ժամանակում։ Իշխանությունները ցույցի ընթացքում տեղի ունեցած որեւէ միջադեպի կամ ձերբակալության մասին չեն հայտնել։

 

Կիսվել սոց․ ցանցերում