Բոլորովին այլ պետություն ու հասարակություն կունենայինք…

Եթե Հայաստանում փողն ուղղվեր ոչ թե հարյուրից ավելի, մեծ մասամբ անհեթեթ անվանումներով կուսակցություններ բացելուն, տարատեսակ փորձագետներ բուծելուն, այլ` հայագիտությունը զարգացնելուն (բարձրացվեին ՀՀ ԳԱԱ գրականության եւ պատմության ինստիտուտի աշխատակիցների աշխատավարձերը, եւ նրանց գործունեությունն արժեւորվեր), հրատարակչություններին, որպեսզի նրանք կարողանային Սովետի տարիներին լույս տեսած, բայց այսօր արդեն հնամաշ ու քրքրված հայ եւ համաշխարհային գրականության արժեքավոր գործերը վերահրատարակել` չմտածելով, թե քանի մարդ է դրանք գնելու եւ կարդալու, ապա այսօր բոլորովին այլ պետություն եւ հասարակություն կունենայինք:
Կիսվել սոց․ ցանցերում