Հայաստանի մեծ մասում ձյան տեղումներ են, կան դժվարանցանելի հատվածներ. ՆԳՆ-ն զգուշացնում է

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները փակ են:

Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը կցորդիչով բեռնատարների համար է փակ:

Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը բեռնատարների համար է դժվարանցանելի:

368.jpg (1018 KB)

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում:

«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։

369.jpg (1.05 MB)

Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ ապահովելով երթևեկության մասնակիցների անվտանգությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ հորդորում ենք.

  • երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով,
  • լինել առավել զգոն և ուշադիր՝ պահպանելով երթևեկության կանոնները»,- կոչ է արվում ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Կիսվել սոց․ ցանցերում