Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝ ընտանեկան նախատրամադրվածություն, վաղաժամ կամ ուշացած դաշտանադադար, մարմնի ավելորդ քաշ և ճարպակալում, ցածր ֆիզիկական ակտիվություն, խրոնիկ սթրեսային իրավիճակներ, ծխախոտի, ալկոհոլի և անառողջ սննդի օգտագործում և այլն։ Կարևոր է հիշել՝ Ամսական անհրաժեշտ է կատարել կանոնավոր ինքնազննում: Եթե կրծքում անսովոր գոյացություն է շոշափվում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անգամ եթե այն Ձեզ ցավ չի պատճառում։ 40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն: Կրծքի գոյացությունների մեծ մասը կարող են քաղցկեղային չլինել։ Կրծքագեղձի քաղցկեղի բուժման եղանակներն են՝ կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային թերապիան՝ որը կարող է նշանակվել վիրահատությունից առաջ կամ հետո, վիրահատական բուժումը, ռադիոթերապիան: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը կախված է ամբողջական բուժման կուրսից։
40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն
