Թпւրքիան շարունակում է Իրանի սшհմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները

Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր:

Ըստ Ermenihaber-ի, ծրագրի շրջանակներում պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է:

Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին կկատարվի մյուս 80կմ հատվածինը:

Մինչ օրս կառուցված պատերի երկայնքով անցկացվել են փշալարեր և տեղադրվել էլեկտրաօպտիկական 103 աշտարակ:

Կիսվել սոց․ ցանցերում