Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ հшրձակում մեր ընկերոջ՝ լրագրող Ռոման Բաղդասարյանի վրա․Նատալի Ալեքսանյան

Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ հարձակում մեր ընկերոջ՝ լրագրող Ռոման Բաղդասարյանի վրա։ Այս ամբողջ ընթացքում մենք և մեր հետևորդները սպասում էինք հետաքննության արդյունքներին, որոնք վարում էին հատուկ քննչական խումբը և հետախույզները՝ մեր խնդրանքով։ Նրանք մանրակրկիտ ուսումնասիրեցին այս գործը և պարզեցին, թե ով էր այս ամենի կազմակերպիչը։
Զարմանալի է, որ ուղիղ մեկ տարի անց՝ Եգիպտոսում և Հայաստանում կատարված հարձակումներից հետո, Աստված վերացրեց այն մարդուն, ով հանձնարարել էր սպանել Ռոմային․ խոսքը «Արբատ» գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանի մասին է։
Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող էր որևէ մեկի ձեռքը բարձրանալ Ռոմայի վրա՝ նրա դեմ հարձակում կազմակերպելու համար։ Բայց տեսեք, թե ինչ արեց այդ մարդը, և արդյունքում ինքն էլ կտոր-կտոր եղավ։
Ամենահետաքրքիրն այն է, որ «Արբատ» գումարտակի հրամանատարի ֆինանսավորողը հենց մեզ բոլորիս հայտնի «Տաշիր» Սամոն՝ Սամվել Կարապետյանն է։
Այսպիսով, Ռոման Բաղդասարյանը քննադատել էր Սամվել Կարապետյանին, արցախցի գեներալներին ու Եզրասին, և նրանք որոշել էին միասին պատժել բլոգերին։
Արդեն հստակ հայտնի է, որ Սամվել Կարապետյանը և նրա եղբորորդին դիմել են Արմեն Սարգսյանին՝ Ռոմայի վրա հարձակվելու խնդրանքով։ Նրանք վճարել են բանդիտներին և կազմակերպել նրանց ժամանումը։
Սպանված Արմեն Սարգսյանի հարազատների միջոցով պարզվել է, որ հարձակումը կազմակերպելու գործում ներգրավված են եղել մի քանի արցախցի սպա և Մոսկվայի մի ռեստորանի տնօրեն՝ Գարիկ Պողոսյանը։
Իսկ Գարիկ Պողոսյանը, պարզվում է, Սամվել Բաբայանի ընկերն է։ Վերջինս Մոսկվայում բնակվել է Գարիկ Պողոսյանի տանը և դեռ 2005 թվականից այս երկուսը ներգրավված են եղել ՌԴ հատուկ ծառայությունների կողմից։
Բայց ամենազզվելին այս պատմության մեջ այն է, որ մարդասպանների ուղեկցողն ու տեղեկությունների փոխանցողը եղել է արցախցի բլոգեր Գևորգ Արուստամյանը, որը ձևացել է Ռոմայի ընկերն ու օգնել բանդիտներին՝ րոպե առ րոպե հետևել նրան։
Ավելին, հայտնի դարձավ, որ հենց Սամվել Բաբայանն է գումար վճարել Գևորգին՝ այս հանցագործությունը կատարելու համար։
Սա նույն Գևորգն է, որին Ռոման ընդամենը 6 ամսվա ընթացքում 1300 դոլարի օգնություն էր ցուցաբերել… Ես պարզապես շոկի մեջ եմ։
Ի՞նչ կարելի է ասել։
Ռոմ ջան, բոլորն էլ իրենց պատիժը կստանան։
Այն մարդը, ով ուղարկել էր բանդիտներին քո հետևից, խայտառակ եղավ ու ոչնչացավ, իսկ մնացածը նույնպես անպայման կպատժվեն, ես վստահ եմ։
Կիսվել սոց․ ցանցերում