«Աղջիկներին թվում է, որ տղամարդկանց դուր է գալիս իրենց սիլիկոնները, բայց իմ կարծիքով՝ դա սեքuուալ չէ». Նարեկ Մարգարյան

«15 տարի առաջ նույն բժիշկն էր բոլորին վիրահատում ու բոլորի վրա նույն քիթն էր, այսօր գոնե մի քիչ բազմազանություն կա»,- Tert.am Life-ի հետ զրույցում, խոսելով այսօր լայն տարածում գտած պլաստիկ միջամտությունների մասին, նշեց հաղորդավար Նարեկ Մարգարյանն, ում խոսքով՝ եթե վիրահատությունը մարդուն ավելի երջանիկ է դարձնում, ոչ մի խնդիր չի տեսնում:

«Եթե անկեղծ լինենք, հաճախ շատ վատ են անում: Ինչ վերաբերում է սիլիկոններին, երբեմն չափն անցնում են: Շուրթերի ծավալը կարելի է փոխել, բայց շատ զգուշորեն և շատ քիչ: Հիմնականում նրանց չեն էլ նկատում: Ավելի շատ աչքի են ընկնում նրանք, ում գերդոզավորել են ու չափն անցել: Դա, իմ կարծիքով, սեքսուալ չէ: Իսկ կրծքի իմպլանտների մասին կասեմ, որ ոչ մի դեպքում սեքսուալ չէ: Աղջիկներին թվացել է ու նման կարծրատիպ կա, որ իբրև տղամարդկանց դա դուր է գալիս, բայց ընկերներիցս լսած կարծիքների հիման վրա էլ կարող եմ ասել, որ դա ո՛չ շոշափելով է հաճելի, ո՛չ էլ տեսնելով: Դա հաճելի է գուցե դեկոլտեի մի փոքր հատվածում, որ դեռ չես հասկանում իսկական է, թե ոչ»,- նշեց մեր զրուցակիցը:

Իսկ ինչպե՞ս կարձագանքի Նարեկ Մարգարյանը, եթե իր կինը երբևէ որոշի որևէ պլաստիկ միջամտության դիմել.

«Այստեղ ոսկե կանոնն այն է, որ արդյոք դա իսկապես անհրաժեշտ է, թե ոչ, և եթե իրեն դրանից շատ լավ է զգալու՝ թող անի: Ուղղակի միշտ այդ վտանգը կա, որ մի բան այն չի լինի: Հաճախ լսում ես մարդկանցից՝ ես մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում, այդպես չեղավ և այլն: Անելուց պետք է միայն շատ թանկարժեք ու փորձված մասնագետի վստահել, չխաբնվել ակցիաներին ու գնիջեցումներին: Լավագույն արդյունքն այն է, որ դու տեսնում ու չես հասկանում, որ վիրահատված է: Կարևորը մարդը ներդաշնակ լինի ինքն իր հետ»,- նշեց Նարեկ Մարգարյանն ու խորհուրդ տվեց չխնայել պլաստիկ վիրաբույժի վրա գումար ծախսելուց: «Ինքս երբեք չեմ դիմի վիրահատության, որովհետև մի անգամ սկզբից մինչև վերջ տեսա, թե ինչպես են դա անում, շատ կոպիտ միջամտություն է»,- ասաց հաղորդավարը:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Կիսվել սոց․ ցանցերում