Հայաստանի և Թпւրքիայի միջև սшհմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։  1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝  հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,- նշել է Բադալյանը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ից կբացվի, իսկ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը:

Կիսվել սոց․ ցանցերում