Սիրելի Քրիստոնյա մարդիկ։ Այսօր սկսվեց Առաջավորաց Պահքը, որի նպատակներից մեկը ինքնատիրապետում ձեռք բերելն է։ Ահա 7 ձևեր, որոնցով մենք սովորում ենք զսպել մեր անձը և հեռու մնալ փորձանքից (Ուտելիքը հատուկ թողնում եմ վերջում։ Ու այս ամենի մեջ խնդրում եմ, կանչեք Տեր Հիսուս Քրիստոսի օգնությունը, որովհետև այնքան դժվար գործ է տիրապետել սեփական անձին)։
1. Քո Խոսքն ու Լեզուն — Հարազատ ջան։ Այս պահքի օրերին զսպվածություն կիրառի քո խոսքի մեջ։ Խուսափի բամբասանքներից, բողոքելուց ու պարապ խոսակցություններից։ Ձգտի գոնե այս Պահքի օրերին մարդկանց հետ խոսել հեզությամբ։ Կամ էլ ավելի շատ լուռ մնալ։
2․ Քո Ժամանցը։ — Գոնե այս օրերին սահմանափակի կամ վերացրու քո զվարճանքները, որոնք միշտ շեղում են հոգևոր ինքնա-քննումից։ Օրինակ՝ ինչ ֆիլմեր ես նայում, ի՞նչ հաղորդումներ ես նայում, ինչ աշխարհիկ երաժշտություն ես լսում դընգը-դընգը ռթմով ու ի՞նչ տեսաղախերով ես տարվում։ Այս ամենը փոխարինի հոգևոր գործունեությամբ։ Գոնե այս օրերին։
3․ Քո Սոցիալական Ցանցերն ու Էկրանը — Հարազատ ջան, ուշադիր եղիր քո սոցիալական ցանցերին ու ինտերնետի օգտագործմանը։ Սահմանափակում դիր թէ ինչքան ես օգտագործելու դրանք։ Դրանք փոխարինի Աստվածաշունչ կարդալով, աղոթքով, բարի գործեր անելով, ու տնեցիների հետ իսկապես մարդավարի շփվելով։
4, Զսպիր Իմպուլսիվ Ցանկություններդ — Օրինակ՝ մարդ կա, ինտերնետի մեջ ինչ տեսնում ա, առնում ա, սաղ օրը խանութները գնումներ ա անում իմպուլսիվ ձևով, պետք ա, պետք չի, իրեն թվում ա որ պետք ա ու առնում ա։ Հարազատ ջան, դիմադրի այս իմպուլսիվ վարքագծին, դիմադրի անտեղի գնումներ անելուն ու ծախսերին և իրավիճակներին էմոցիոնալ ձևով արձագանքելուն։ Տաս անգամ չափի նոր կտրի։ Սա նույպես կարևոր ձև է, սեփական անձը զսպելու համար։
5․ Հարմարավետություն — Դուրս արի քո հարմարավետության գոտուց (կամֆորտ զոնայից): Օրինակ՝ սա կարող է նշանակել ավելի շուտ արթնանալ՝ աղոթելու համար։ Ջանք արա գոնե աննշան անհարմարություններին դիմանալ առանց բողոքի։ Սուրբ մարդիկ ինչ նեղությունների համբերեցին առանց տրտնջալու։
6․ Քո Մտքերը — Վերահսկի քո մտքերին։ Հնարավոր է որ անմաքուր մտքեր գան։ Մի ընդունիր դրանք։ Միանգամից Տեր Հիսուսի անունը կանչիր ու ասա, «Տեր Հիսուս, ես համաձայն չեմ այս չար մտքերի հետ, խնդրում եմ, օգնիր ինձ վանել սրանք։» Սա սուրբ մարդիկ են ասում ու վկայում են, որ այդ չար ու պիղծ մտքերը միանգամից գնում են։
7․ Ուտելիք — Ուտելիքը հեչ վերջնայինը չի այս ցանկի մեջ, բայց ես դիմտամբ վերջում գրեցի, որպեսզի նախորդ շատ կարևոր բաները նույնպես մեր մտքի առջևում լինեն, որովեհտև երբ խոսում ես Պահքի մասին, միանգամից առաջին հարցն այն է, թէ ինչ ուտել կամ ինչ չուտել։ Բայց տեսնու՞մ ես ինչքան կարևոր բաներ դեռ կան, որպետք է արվի ուտելիքի որոշ տեսակներից հրաժարվելու հետ զուգահեռ։ Իսկ ուտելիքի պարագային, Հայ Առաքելական Եկեղեցու ընդհանուր ուսուցումն այն է, որ մենք Պահքի օրերին հրաժարվում ենք այն կերակուրներից, որոնք ունեն կենդանական ծագում, (մսեղեն, կաթնեղեն), բացրի մեղրից։ Սակայն երեխաների, հղիների ու հիվանդների համար կան հատուկ մեղմությունների, որի մասին լավ կլինի որ գնաք եկեղեցի ու խոսեք ձեր քահանայի հետ։
Եղա՞վ ժողովուրդ ջան։ Եթե դուք այսօր չէք սկսել դեռ այս Պահքը պահել, ապա սկսեք այս պահից։ Ավելի լավ է ուշ սկսել, քան ընդհանրապես չսկսել։ Պահքի գլխավոր նպատակը սեփական անձը զսպել ու ինքնատիրապետում սովորելն է։ Առաջավորաց Պահքը, որ սկսվեց այսօր, այս տարի այն 4 օր է (5րդ օրը կամավոր է այս տարի), և այդ օրերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգին կանչում է ապաշխարելու և մաքրվելու մեղքերից։
—
Եթե այս բաները ձեզ օգտակար եղան, խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան այս կարևոր բաների մասին, ու թէրևս իրենք էլ սկսեն ապաշխարել։
